Սաուդյան Արաբիայի գլխավոր մուֆթի Աբդուլազիզ Ալի Շեյխը հայտնել է, թե իրանցիները «մահմեդականներ չեն», հայտնում է Associated Press-ը:
Տվյալ հայտարարությունն արվել է հաջորդ օրն այն բանից հետո, երբ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հայտնել է, թե սաուդյան իշխանությունները «սպանել են» մահմեդական քարոզիչներին, որոնք տուժել էին անցյալ տարվա հաջի ընթացքում զանգվածային հրմշտոցի հետեւանքով:
Աբդուլազիզ Ալի Շեյխի կարծիքով, Իրանի կողմից նման հայտարարությունները «չեն զարմացնում», որովհետեւ իրանցիները զրադաշտականների հետնորդներ են եւ այդ պատճառով «մահմեդականներ չեն»:
2016 թվականի հունվարին հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունների խզումը կարող է հսկայական վնաս հասցնել իրանցիների` Մեքքա ուխտագնացությունից ենթադրյալ հրաժարման պատճառով: Հաղորդվում է, որ ամեն տարի Սաուդյան Արաբիա հաջի է գալիս մոտ 100 հազար իրանցի, եւս 500 հազարը փոքր ուխտագնացություն է կատարում (ումրա): Երկիր այցելող ուխտագնացների շրջանում իրանցիների մասնաբաժինը մոտ 5 տոկոս է կազմում:
2015-ի սեպտեմբերին Մեքքայում հրմշտոց էր տեղի ունեցել, որին, Associated Press-ի տվյալներով, զոհ էր գնացել առնվազն 2426 մարդ: Թեհրանը հայտնել է, որ այդ ժամանակ հրմշտոցին զոհ է գնացել Իրանից 464 ուխտավոր:





























