Երեւան քաղաքի պատմության թանգարանում սեպտեմբերի 14-ին կբացվի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես՝ «Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով: 

Ցուցահանդեսում կներկայացվեն 1988-1990-ական թթ. արցախյան շարժման բնօրինակ պաստառներ (թվով 33), որոնք թանգարանի համապատասխան հավաքածուի մի մասն են կազմում եւ ձեռք են բերվել 1990-ական թվականներին թանգարանի աշխատակիցների կողմից:

Դրանց բովանդակությունը պարունակում է ՀՀ անկախության համար մղված  պայքարի ողջ գաղափարախոսությունը: