Կրթության եւ գիտության նախարար, դաշնակցական Լեւոն Մկրտչյանը համարում է, որ  կառավարության փոփոխության մասին խոսելը իր պարտականությունների մեջ չի մտնում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում  այսօր Ազգային ժողովում ասել է կառավարության անդամ Լեւոն Մկրտչյանը։

«Ես խնդրում եմ այդ հարցերով դիմեք քաղաքական մարմիններին, ես չգիտեմ,  հաստատվա՞ծ է կառավարոթյան փոփոխության հարցը։ Ես չգիտեմ, հիմա ես զբաղված եմ Կրթության մասին օրենքով»,- ասել է նա։

Հարցին, թե վարչապետի հավանական թեկնածու համարվող Կարեն Կարապետյանի մասին ի՞նչ կարծիքի է,  ՀՅԴ–ական նախարարը խուսափել է կարծիք հայտնել. «Ես ՀՀ–ում հիմա կատարում եմ կրթության նախարարի ֆունկցիան,  պարզաբանումների համար դիմեք Գերագույն մարմնին»։