Երեւանի Նոր Նորք համայնքի Բակունցի փողոցի թիվ 1շենքի տներից մեկում երեկ՝ սեպտեմբերի 6–ին հայտնաբերվել է տանտիրուհու դին։ NEWS.am–ին հայտնի է դարձել, որ 74–ամյա տան տիրուհին դեռեւս օրեր առաջ է մահացել։

Նրա մասին երկար ժամանակ տեղեկություն չունենալուց հետո հարեւանները ահազանգել են պատկան մարմիններին։ Արտաքին զննությամբ նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նախնական տեղեկություններով՝ կինը հանկարծամահ է եղել։

Հանգամանքները պարզվում են։