Սույն թվականի սեպտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20.57-ին (Գրինվիչի ժամանակով` 16.57) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.77 աստիճան եւ արեւելյան երկայնության 46.63 աստիճան (Ադրբեջանի Հանրապետության Զաքաթալա քաղաքից 6 կմ դեպի հյուսիս):

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերեւույթից 20 կմ խորության վրա: 

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում ՝ Նոյեմբերյանում՝ 3 բալ ուժգնությամբ: