Սեպտեմբերի 7-ին, ժամը 23.36-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւանի Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանի հետ եւ երկու մարտական հաշվարկ:
Ժամը 00.29-ին ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնից տեղեկատվություն է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ անձը չպարզված քաղաքացու դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ նա 25-ամյա Ա. Կ.-ն է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, երիտասարդը ինքնասպանություն գործելուց առաջ զանգահարել է ընկերոջը եւ հայտնել, որ ինքը դիմում է այդ քայլին:





























