N զորամասի ֆինանսական ծառայության պետ Մխիթար Պետրոսյանը մեղադրվում է զորամասից շուրջ 1,5 մլն դրամ հափշտակելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մխիթար Պետրոսյանը 2007- 2009թթ. պաշտոնեական փաստաթուղթ համարվող ՝պայմանագրային զինծառայողների դրամական բավարարման եւ դրանց հավասարեցված վճարումների հաշվարկման տեղեկագրերում յուրաքանչյուր ամիս կատարել է պաշտոնեական կեղծիք եւ հափշտակել ընդհանուր՝1 մլն 462 հազար 200 դրամ:

Նույն զորամասի համալրման բաժանմունքի պետ Քաջիկ Բարխուդարյանն ու շտաբի պետ Կամո Հարությունյանն էլ ծառայողական պարտականությունների նկատմամբ դրսեւորել են անփույթ վերաբերմունք:

Մխիթար Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1, 2 կետերով, 314-րդ հոդվածով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Քաջիկ Բարխուդարյանին եւ Կամո Հարությունյանին՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով: Մխիթար Պետրոսյանը կալանավորված է, իսկ մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: