Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի մեկնաբանությունները չեն ազդի ֆիլիպինյան ժողովրդի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` վստահեցնելով, որ առաջնորդներն իրար ձեռք են սեղմել նախօրեին` Լաոսում АСЕАН-ի հանդիպման շրջանակում տեղի ունեցած ընթրիքին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Ավելի վաղ Սպիտակ Տունը չեղյալ էր համարել Դուտերտեի հանդիպումն այն բանից հետո, երբ նա վիրավորել էր ԱՄՆ-ի նախագահին, նրան «անբարոյականի տղա» կոչելով: Դրանից հետո Դուտերտեն ափսոսանք է հայտնել իր խոսքերի համար:
«Ես այդ մեկնաբանություններն ինձ վրա չեմ վերցնում, որովհետեւ դա… նախադասություն է, որը նա բազմիցս օգտագործել է, այդ թվում նաեւ` Հռոմի պապի եւ ուրիշների հասցեին,-ասել է Օբաման: Ես նրան ասացի, որ մեր խմբերը պետք է հանդիպեն, որպեսզի որոշեն, թե ինչ եղանակով կարող ենք առաջ շարժվել մի ամբողջ շարք հարցերի առումով», - ասել է Օբաման: Նրա խոսքով, Միացյալ Նահանգները ցանկանում են Ֆիլիպինների հետ համագործակցել թմրանյութի առեւտրի դեմ պայքարի հարցերով, բայց` միջազգային նորմերին եւ իրավունքի գերակայությանը համաձայն: «Մենք չենք պատրաստվում նահանջել մեր այն դիրքորոշումից, որ եթե աշխատում ենք երկրի հետ, լինի դա ահաբեկչության, թե թմրամոլության դեմ պայքարի հարցերով, չնայած այն բանին, թե որքան նողկալի կարող են լինել այդ ցանցերը, որքան վնաս են հասցնում, մեր տեսանկյունից կարեւոր է, որ դա ճիշտ արվի», – նշել է ԱՄՆ-ի նախագահը:



























