Ֆրանսիական ոստիկանությունը Փարիզի Աստվածամոր տաճարիկ հարեւանությամբ հնարավոր ահաբեկչության նախապատրաստման գործով եւս երկու կասկածյալի է ձերբակալել:

RFI-ի հաղորդմամբ՝ ամուսնական զույգին ձերբակալել են Ֆրանսիայի կենտրոնական Մոնտարժի քաղաքի մերձակայքում: Ավելի վաղ եւս մեկ զույգ ձերբակալվել էր երկրի հարավում: Բոլորն էլ ոստիկանությանը հայտնի են իսլամականնների հետ ունեցած կապերով:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ անցած հանգստյան օրերին Փարիզի Աստվածամոր տաճարից ոչ հեռու ոստիկանությունը մեքենա է հայտնաբերել, ներսում՝ 6 գազի բալոն: Peugeot 607 առանց համարանիշի մեքենան ափամերձ հատվածում էին թողել միացված լուսարձակներով ու վթարային ազդանշանային համակարգով:

Հարցաքննությունից հետո մեքենայի տիրոջն ազատ են արձակել, սակայն ոսստիկանությունը որոնում է նրա երկու դուստրերին: iTélé հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նրանք նույնպես կապ ունեն իսլամականների հետ: