Թուրքիայի դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկից մեկ շաբաթ առաջ ավելի քան 11 հազար ուսուցիչներ հեռացվել են աշխատանքից՝ այդ երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապ ունենալու կասկածանքով:

Կրթության նախարարության տվյալներով՝ հետաքննության ընթացքում 11.285 ուսուցիչների հարկադիր վճարվող արձակուրդ են ուղարկել:

Ըստ BBC-ի՝ աշխատանքից ազատված ուսուցիչների ընդհանուր թիվը հասել է 14 հազարի: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում շուրջ 850 հազար ուսուցիչներ կան: