Nord Stream 2-ը երկու շաբաթվա ընթացքում հայտ կներկայացնի Շվեդիայի կառավարություն՝ «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարության թույլտվություն ստանալու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:

«Հյուսիսային հոսք 2» նախագիծը ենթադրում է տարեկան 55 մլրդ խ.մ. ընդհանուր հզորությամբ գազատարի երկու ճյուղի կառուցում՝ Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա:

«Գազպրոմ»-ին կպատկանի նախագծի 50%-ը, եվրոպական OMV, BASF, Engie, Shell, Uniper ընկերություններին՝ 10-ական տոկոս: Նոր գազատարը նախատեսվում է կառուցել «Հյուսիսային հոսք»-ի հարեւանությամբ: