«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ Հայաստանում ընթանում է «Պատրաստված է Հայաստանում» անվանումով ցուցահանդեսը, ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, թե հնարավոր է՝ արդեն 2017 թվականից ԵՏՄ անդամ երկրներում արտադրված ապրանքների վրա հայտնվի «պատրաստված է ԵՏՄ-ում» մակնշումը։

«ՉԻ» - Հաջորդ որոշմամբ երեւի կպարտադրվի, որ մակնշումները լինեն ռուսերեն, հետո կհայտնվի խորհրդային տարիներից հայտնի «որակի նշանը», եւ կամաց-կամաց ամեն ինչ իր տեղը կընկնի։

Բայց մյուս կողմից էլ՝ հոգեբանական տեսանկյունից սա լավ է։ Այսուհետ մեզ վրա կկրակեն ոչ թե Ռուսաստանում, այլ ԵՏՄ-ում արտադրված զինատեսակներով։ Իսկ որոշ հայ գործարարների համար սա ընդհանրապես երկնային մանանա է։ Չէ՞ որ Արեւմուտքում ԵՏՄ ասելով առաջին հերթին հասկանում են Ռուսաստան, այնպես որ՝ «Ավշարը», «Վեդի Ալկոն», «Լուսաստղը» եւ այլն «ինքնըստինքյան» դառնում են ռուսական օղի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում