Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 8-ին, ժամը 20.43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 25-րդ կմ-ին «Daewoo» մակնիշի անհայտ համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 33-ամյա Գ. Վ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել Դեբեդ գետը:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւորներ` 27-ամյա Բ. Ա.-ն եւ 20-ամյա Ա. Ա.-ն գետից դուրս են բերվել տեղի ուժերով եւ տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Բ. Ա.-ինը եւ Գ. Վ.-ինը՝ միջին ծանրության:


























