Մի քանի տասնյակ զբոսաշրջիկ, որոնք գիշերն անցկացրել էին ֆրանսիական Ալպերում Մոնբլան լեռան վրա գտնվող ճոպանուղու խցիկում, փրկված են, հայտնում է BBC-ին:
Բոլոր զբոսաշրջիկներին դուրս են հանել խցիկից: Նրանց մի մասին հասցրել են ֆրանսիական Շամոնի քաղաք, ուրիշներին` Ալպերի իտալական կողմում գտնվող Կուրմայեր: 45 մարդ ստիպված է եղել հինգշաբթի լույս ուրբաթի գիշերն անցկացնել 3600 մ բարձրության վրա` ճոպանուղու խցիկում, որը ջարդվել էր խճճված ճոպանների պատճառով:
Ի սկզբանե ճոպանուղու վրա 110 մարդ էր մնացել, բայց մեծ մասին դեռես երեկ` սեպտեմբերի 8-ին հաջողվել էր փրկել ուղղաթիռների օգնությամբ: Խցիկում մնացած զբոսաշրջիկներին ծածկոց, սնունդ եւ ջուր էին բերել: Փրկարարական գործողությունը գիշերը դադարեցվել էր եւ վերսկսվել էր սեպտեմբերի 9-ի առավոտյան:
Հաղորդվում է, որ ճոպանուղու խցիկները չպարզված պատճառներով խճճվել են եւ կանգ առել:



























