ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ուրախ է Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է NTV-ի թուրքական հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ օդանավի պատահարից հետո «մեր գործընկերներն անմիջական մասնակցություն են ունեցել Անկարայի եւ Մոսկվայի միջեւ շփումների կարգավորմանը»:

«Լարվածությունը վերանում է, ինչը դրական է Թուրքիայի եւ դաշնակիցների համար: Տարածաշրջանում անվտանգության ապահովման դժվարությունները նախկինի նման դեռեւս պահպանվում են: Բայց դա կարեւոր եւ դրական քայլ է, եւ մեր հարաբերությունները, մեր բանակցությունները, նաեւ Թուրքիայի եւ Ռուսասատանի երկխոսությունը շարունակվում են, մենք այն գոհունակությամբ ողջունում ենք»,- ասել է Սթոլթենբերգը: