ՆԱՏՕ-ն ուժեղացրել է իր ներկայությունը Թուրքիայում, հայտնել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Թուրքիա կատարած իր այցի ժամանակ NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա կարծիքով հեղաշրջման փորձը չի անդրադառնա ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նշել է, որ հնչել են տեսակետներ, որ Թուրքիայում հեղաշրջման փորձը կազդի ՆԱՏՕ-ին նրա անդամակցության վրա «բայց ես այդպես չեմ կարծում»: «Թուրքիան ՆԱՏՕ-ի համար շատ կարեւոր դաշնակից է, մանավանդ Մերձավոր արեւելքում: Թուրքիան մասնակցում է ՆԱՏՕ-ի տարբեր գործողություններին: Նրա բանակը հեղաշրջման փոձից հետո, ըստ երեւույթին, դժվարություններ ունի, բայց Թուրքիան շարունակում է կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակում»,- հայտնել է Սթոլթենբերգը: Նա նշել է,որ Դաշինքը ուժեղացրել է իր ներկայությունը Թուրքիայում ՌՕՈՒ եւ ՀՕՊ տեսակետներից:





























