ԿԺԴՀ-ն պետք է վերջ դնի վտանգավոր արկածախնդրությանը: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: 

Հայտարարության մեջ նշվում է, որ ԿԺԴՀ-ն, խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերը, հերթական միջուկային փորձարկումն է իրականացրել:  «Միջազգային իրավունքի նորմերի եւ համաշխարհային հանրության կարծիքի այդքան ցուցադրական արհամարհումը ամենավճռական դատապարտման է արժանի: 

ԿԺԴՀ-ի գործողությունները, որոնք ուղղված են չտարածման գլոբալ ռեժիմի խարխլմանը, Կորեական թերակղզում եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության համար լուրջ սպառնալիք են ներկայացնում: Դա բացասական հետեւանքներ կունենա նախ եւ առաջ հենց ԿԺԴՀ-ի համար: Պնդում ենք, որ հյուսիսկորեական կողմը դադարեցնի վտանգավոր արկածախնդրությունը, անշեղորեն կատարի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր կարգադրությունները, ամբողջությամբ հրաժարվի միջուկային ծրագրերից եւ վերադառնա ՄԶՉՀ-ի ռեժիմին:   

Ռուսաստանը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության հետագա մեծացման եւ պատրաստ կլինի քայլերի լիակատար համադրման` Փհենյանի սադրիչ գործողությունների դեմ միջազգային հակազդեցության մշակման նպատակով: 

Ռուսաստանյան կողմը վճռականորեն հավատարիմ է մնում Կորեական թերակղզում միջուկային խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը` համապատասխան բանակցությունների անցկացման ճանապարհով»: