Բրիտանիան դատապարտում է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները եւ միջազգային գործընկերներին կոչ է անում կոշտ պատասխան տալ, հայտնում է Reuters–ը։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ միջուկային փորձարկումների մասին մտահոգիչ են։  «Միացյալ Թագավորությունը խստորեն դատապարտում է Հյուսիսային Կորեային միջուկային փորձարկումների համար, որոնք կոպտորեն խախտում են ՄԱԿ ԱԽ բանաձեւերն ու սպառնում են տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»,– ասել է նա։