Wells Fargo բանկը ստիպված կլինի խոշոր տուգանք վճարել, որովհետեւ իր աշխատակիցները, ցուցանիշների հետեւից վազելով, գաղտնի հաշիվներ են բացել, առանց իրենց հաճախորդների գիտության, հայտնում է Financial Times-ը:
Աշխարհի խոշորագույն բանկերից մեկի հազարավոր աշխատակիցներ ավելի քան 2 մլն դեպոզիտային հաշիվ եւ կրեդիտ քարտ են թողարկել ԱՄՆ-ում, առանց իրենց հաճախորդների թույլտվության, հայտնել է Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն (CFPB): Այժմ Wells Fargo-ն 185 մլն դոլարի տուգանք եւ վնասների հատուցում կվճարի:
Կարգավորիչի հաղորդագրության մեջ ասվում է, որ Wells Fargo-ի ավելի քան 5 հազար աշխատակից կորցրել է իր աշխատատեղը 2011 թվականից ի վեր իրականացված անիրավաչափ գործողությունների հետեւանքով: Անձնակազմը էլեկտրոնային հասցեներ է կեղծել կեղծ հաշիվներ ստեղծելու համար, իսկ բանկում նույնիսկ հասել են նրան, որ հաճախորդների համար Պին-կոդեր են ստեղծել, առանց նրանց տեղյակ պահելու դրա մասին:





























