«Իսլամական պետության» «խալիֆայության» սահմանները արագ կրճատվում են: Իրաքում ու Սիրիայում խմբավորման ամրոցները մեկը մյուսի հետեւից փլվում են: ԻՊ դեմ ԱՄՆ–ի ղեկավարած պայքարը հասել է այն կետին, երբ հարց է ծագում, իսկ ի՞նչ է լինելու հետո, գրում է The Washington Post–ի թղթակից Լիզ Սլայը.- Առայժմ հետեւյալ պատասխանն է հավանական թվում՝ նոր պատերազմներ»:

«Մասամբ դա պայմանավորված է նրանով, որ ԻՊ դեմ իր ռազմավարության շրջանակում ԱՄՆ-ն ապավինում է մի շարք տարածաշրջանային կողմնակիցներին ու տեղի զինված խմբերին, որոնք հաճախ իրար հետ էլ բոլորովին լեզու չեն գտնում,- ասվում է հոդվածում, որի թարգմանությունը մեջբերում է «Ինոպրեսսան»,- Չնայած դրանք բոլորը իրենց համարում են ԻՊ-ի թշնամի, բայց դրանց մեծ մասը նաեւ մեկը մյուսին են թշնամի համարում: Զինյալներից հետ վերցնելով տարածքներ,նրանք շտապում են պահանջներ ներկայացնել այդ հողերի նկատմամբ, ինչի հետեւանքով հակամարտություններ են սկսվում մյուսների հետ,որոնք նույնպես մասնակցել են տարածքների գրավմանը: Սկսվում են նոր պատերազմներ ԻՊ-ից հետո ձեւավորվող աշխարհակարգի նկատմամբ հսկողության համար»

«Ահա այդ պատերազմների հավանական ցանկը՝ կամայական կարգով, - գրում է Սլայը,- Անկասկած դրանց քանակն ավելի շատ է լինելու: Որոշ պատերազմներ արդեն սկսվել են: Մյուսները կարող են եւ չսկսվել: Սակայն դրանցից յուրաքանչյուրը «Իսլամական պետությանը» գոյատեւման լրացուցիչ շանսեր կտա, քանի որ կերկարաձգի այն պայմանները, որոնց շնորհիվ այդ խմբավորումը բարգավաճել է ու գուցե կստիպի Միացյալ Նահանգներին տարիներ շարունակ միջամտել Մերձավոր Արեւելքի գործերին»

  1. ԱՄՆ կողմից աջակցություն ստացող քրդական զորքերը Թուրքիայի կողմից աջակցություն ստացող արաբական զորքերի դեմ
  2. Թուրքիան սիրիաբնակ քրդերի դեմ
  3. Սիրիաբնակ քրդերը Սիրիայի կառավարության դեմ
  4. ԱՄՆ-ն Սիրիայի դեմ
  5. Թուրքիան Սիրիայի դեմ
  6. Իրաքի քրդերը Իրաքի կառավարության դեմ
  7. Իրաքի քրդերը շիա աշխարհազորայինների դեմ
  8. Քրդերը քրդերի դեմ
  9. Սուննի արաբները շիաների ու / կամ քրդերի դեմ
  10. «Իսլամական պետության» մնացորդները բոլորի դեմ