Սեպտեմբերի 7-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 26-րդ նիստը, որին մասնկացել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը եւ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային համագործակցության եւ իրավական ապահովման վարչության պետ Ե. Ավագյանը:

Նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը հանդես է եկել «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով քննության նկատմամբ դատախազական հսկողություն» թեմայով զեկույցով:

ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազները քննարկել են ԱՊՀ երկրների տարածքում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողությանը վերաբերող հարցեր, ուսումնասիրել են հանցավորության դեմ պայքարի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ծայրահեղական եւ ահաբեկչական դրսեւորումների հակազդման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, ընտրությունների ժամանակ օրինականության պահպանման վերաբերյալ եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: