Հայաստանի ԱԳՆ-ն իր խորը մտահոգությունն է հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ, ինչը վտանգում է Կորեական թերակղզու եւ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը: Այդ մասին ասվում է ԿԺԴՀ կողմից իրականացված միջուկային փորձարկման վերաբերյալ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ։
«Նման գործողությունները խոչընդոտում են Կորեական թերակզղու միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը»,- նշել է նա։:




























