Երկու ամերիկացի ձերբակալվել է ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների էլեկտրոնային փոստը կոտրելուն աջակցելու մեղադրանքով, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ-ի Արդարադատության դեպարտամենտը հայտնել է, որ Էնդրյու Օտտո Բոգգստը եւ Ջասթին Գրեյ Լիվերմանը «Բնավորություն ունեցող ցանցահեններ» խմբի անդամ էին, որը մեղադրվում է ցանցահենային գրոհների համար:
Կոտրվել են ԿՀՎ-ի տնօրենի, ազգային հետախուզության տնօրենի եւ շատ ուրիշների էլեկտրոնային փոստի հաշիվները: Ցանցահենները նաեւ առեւանգել եւ հրապարակել են ՀԴԲ-ի եւ Ազգային անվտանգության նախարարության 29 հազար գործակալի տվյալները:
Ձերբակալվածներից երկուսը պետք է դատարանի առաջ կանգնեն եկող շաբաթ` հանցավոր համաձայնությանը հանցակցության մեղադրանքով:
Ars Tec կայքի տեղեկությունների համաձայն, հետաքննության մասնակցող դատախազության աշխատակիցները ստուգում են նաեւ խմբի առնվազն երեք այլ անդամի: Ենթադրվում է, որ նրանք Բրիտանիայում ապրող անչափահասներ են: Մեծ Բրիտանիայի Թագավորական դատախազական ծառայությունը պարզում է գրոհներում նրանց դերը:





























