Եգիպտոսը Համաշխարհային բանկից առաջին տրանշն է ստացել 1 մլրդ դոլարի չափով, հայտնում է Bloomberg-ը:
Նշվում է, որ փողը կծախսվի նոր աշխատատեղերի ստեղծման եւ քաղաքացիների կյանքի մակարդակի բարելավման վրա: Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը նշել է, որ կառավարությունն արդեն ավարտում է Համաշխարհային բանկից եւ Զարգացման աֆրիկյան բանկից երկրորդ տրանշի ստացման գործընթացը:
Ընդհանուր առմամբ Համաշխարհային բանկը Եգիպտոսին 3 մլրդ դոլար կտրամադրի եռամյա ժամկետով` երկրում բարեփոխումների կառավարական ծրագրի համար:





























