ԱՄՆ Քանզաս նահանգի բնակիչը բանկ է կողոպտել՝ բանտում հայտնվելու եւ կնոջ հետ համատեղ կյանքը շարունակելու անհրաժեշտությունից խուսափելու համար, հայտնում է The Independent-ը:
70-ամյա Լոուրենս Ռիփլը զենքով մտել է բանկ եւ պահանջել եղած ամբողջ կանխիկ գումարը: Գանձապահը կողոպտչին է տվել մոտ 3 հազար դոլար: Պահանջի կատարումից հետո թոշակառուն նստել է բանկի նախասրահում՝ սպասելով ոստիկանության ժամանմանը:
Կարգի պահապանները Ռիփլին ձերբակալել են, որը խոստովանել է, որ բանկը կողոպտել է հատուկ բանտում հայտնվելու նպատակով: Տղամարդը դժգոհել է, որ շատ է հոգնել իր կնոջից եւ ցանկանում է նրանից հանգստանալ ճաղավանդակի ետեւում: Նրա խոսքով՝ ինքը կնոջը զգուշացրել է, թե ուր եւ ինչու է գնում:
Ամերիկացուն զինված կողոպուտի մեղադրանք է առաջադրվել: Նրան գրավով ազատ են արձակել, եւ նա դատավարությանը կսպասի ազատության մեջ՝ կնոջ ընկերակցությամբ:



























