Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի ընտրություններից հետո ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան կնշանակվի եվրոինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բակրաձեն, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նշվում է, որ Բակրաձեն այդ պաշտոնում կփոխարինի Արչիլ Գեգեշիձեին: Վրաստանի վարչապետը Գեգեշիձեին շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար:
2016-ի ամռանը Գեգեշիձեի շուրջը սկանդալ էր բռնկվել իր հարցազրույցից հետո, որում նա հայտնել էր, որ Վրաստանի ղեկավարության մեջ ռուսամետ ուժեր կան: Դրանից հետո Գեգեշիձեին բացատրությունների համար կանչել էին ԱԳՆ:




























