Բելառուսում օգոստոսին վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ դեֆլյացիա է արձանագրվել, ուրբաթ հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի նախագահը: 

Վերջին անգամ Բելառուսում մեկ ամիս շարունակ դեֆլյացիա էր արձանագրվել 2009 թվականի օգոստոսին, երբ գները նվազել էին 0,2 տոկոսով:

«Ապրանքների եւ ծառայությունների սպառողական գների ինդեքսը  2016 թվականի օգոստոսին հուլիսի համեմատ 99,9 տոկոս է կազմել, 2015 թվականի դեկտեմբերի համեմատ` 107,6 տոկոս», — ասված է Բելստատի հաղորդագրության մեջ: 

Միաժամանակ սպառողական գների բազային ինդեքսը, որը բացառում է  այն ապրանքների եւ ծառայությունների գների փոփոխությունը, որոնք ենթակա են վարչական եւ սեզոնային բնույթի գործոնների ազդեցությանը, օգոստոսին հուլիսի համեմատ   100,5 տոկոս է կազմել, 2015-ի դեկտեմբերի համեմատ` 107,2 տոկոս:

Օգոստոսին մթերային ապրանքների գները հուլիսի համեմատ նվազել են  0,5 տոկոսով (տարեսկզբից աճել էին 5,3 տոկոսով): Ոչ մթերային ապրանքները թանկացել են  0,3 տոկոսով (6,5 տոկոս), ծառայությունները` 0,01 տոկոսով (15,2 տոկոս):