Facebook սոցիալական ցանցի հիմնադիրներից Դասթին Մոսկովիցը 20 մլն դոլար է նվիրաբերել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը՝ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփին հաղթելու գործում օգնելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը:
Նշվում է, որ սա զարմանալի է, քանի որ Մոսկովը նախկինում երբեք ակտիվ չի եղել քաղաքականության մեջ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Մոսկովիցի կարողությունը գնահատվում է ավելի քան 10 մլրդ դոլար: Նա հայտնել է, որ կնոջ հետ ռեկորդային գումար է նվիրաբերել դեմոկրատական մի քանի խմբերի, ներառյալ՝ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին սատարողներին:
Մոսկովիցը հույս է հայտնել, որ այս գործողությունն «ազդանշան դառնա Հանրապետական կուսակցության համար, որը վախի եւ թշնամանքի վրա հիմնված արշավ է անցկացնում» եւ սատարում է այնպիսի թեկնածուի, ինչպիսին միլիարդատեր Թրամփն է:





























