Սիրիայի հարցով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի բանացությունների արդյունքը հայտնի կդառնա առաջիկայում, Վաշինգտոնի եւ Մոսկվայի պատվիրակությունները կարող են հանդիպում անցկացնել հաջորդ շաբաթ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մտածում ենք այսօր ավարտել հանդիպումը եւ, հնարավոր է, հանդիպենք հաջորդ շաբաթ»,- լրագրողներին ասել է Լավրովը՝ հավելելով. «Մեր ընկերներին 5 ժամ էր պետք՝ Վաշինգտոնին հետ համաձայնեցնելու համար: Ներողություն եմ խնդրում ուշանալու համար, բայց մենք ոչինչ չէինք կարող անել»:

Ժնեւում արդեն շուրջ 12 ժամ է՝ բանակցում են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Նրանց հանդիպման արդյունքը կարող է լինել ահաբեկիչների դեմ պայքարի համակարգման շուրջ համաձայնագիրը: Հանդիպման օրակարգում նաեւ Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորումն է: