Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Սիրիայի հարցով բանակցությունների տեւողության ռեկորդ են սահմանել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ժնեւում նրանց բանակցությունները շարունակվում են արդեն 13 ժամ:

Այս ընթացքում նախարարն ու պետքարտուղարը մի քանի անգամ ընդմիջման են գնացել, նաեւ երկկողմ հանդիպում են ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր հուլիսին. Մոսկվայում հանդիպումը 12 ժամ էր տեւել: