Հանրապետական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը վստահ է, որ իր ընտրվելու դեպքում կկարողանա վերականգնել աշխարհի հարգանքը ԱՄՆ-ի հանդեպ ու անվտանգությունը: Նա հիշեցրել է նաեւ Սեւ ծովի վրա ռուսական ու ամերիկյան օդանավերի մոտեցման վերջին դեպքերի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք աշխարհում նորից առաջատարի դիրքերում կլինենք եւ կարողանանք բանակցել հզոր- հզոր ուժի դիրքերից: Բայց , ինչն ավելի կարեւոր է, մենք նորից անվտանգության մեջ կլինենք»,- ասել է Թրամփը Ֆլորիդայում իր նախընտրական ելույթի ժամանակ, որը հեռարձակում էին տեղական հեռուստաալիքները:
Որպես վկայություն այն փաստի, որ մյուս երկրները ԱՄՆ-ին լուրջ չեն վերաբերվում, Թրամփը հիշեցրել է Սեւ ծովի վրա ռուսական ու ամերիկյան օդանավերի իրար մոտենալու դեպքերի մասին «Պուտինը ծիծաղում է, հավատացե՛ք, ծիծաղում է մեր առաջնորդների վրա: Երեկ նրա օդանավը անցել է 10 ֆուտ (երեք մետր) հեռավորության վրա, ծիծաղել է մեզ վրա , զվարճացել, այնպես ինչպես Իրանը»- հայտնել է Թրամփը:
Նա նաեւ հիշեցրել է մի քանի օր առաջ տեղի ունեցած մեկ այլ դեպք, երբ Իրանի ՌԾՈւ Պարսից ծոցում մոտեցել ու ստիպել են ամերիկյան ռազմանավին փոխել կուրսը: ԱՄՆ նախագահի թեկնածուն սպառնացել է , որ գլխավոր հրամանատար դառնալուց հետո նման դեպքերում իրանցիներին ջրի տակից էլ կհանի: «Նրանք շրջապատում են մեր գեղեցիկ էսմինեցները իրենց փոքր նավակներով ու մեզ ժեստերով ինչ -որ բաներ հասկացնում, չի կարելի թույլ տալ նման բան»- համարում է Թրամփը:





























