WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մեննինգը, որը 35 տարվա ազատազրկման է դատապարտվել գաղտնի տեղեկությունների փոխանցման համար, հայտարարել է որ հացադուլ է սկսում, գրում է Reuters-ը:

Նախկին ամերիկացի զինվորական Բրեդլի Մեննինգը, որը հայտնել էր, որ մտադիր է փոխել սեռը ու պահանջել, որ իրեն Չելսի անվանեն, հացադուլ է հայտարարել քանի որ նրան սեռափոխության հետ կապակցված պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում: Իրազեկիչը պահանջում է, որ իրեն վերաբերվեն պատվով, հարգանքով ու մարդասիրությամբ:

Չելսին սկսել է հորմոններ ընդունել 2015-ին, բժիշկներն էլ իրենց հերթին պահանջել են, որ նրան բանտում թույլ տան կանացի սանրվածք անել, սակայն նրանց մերժել են: Չելսիի խոսքով առաջ ինքը խնդրում էր նորմալ վերաբերմունք, սակայն հիմա մտադիր է պահանջել՝ հացադուլի միջոցով: