Սեպտեմբերի 10-ին երկու երիտասարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսում` Քաշմիրի հովտում ցուցարարների եւ անվտագության ուժերի բախման հետեւանքով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը: 

Իրավապահ մարմինների տվյալներով` երկու զոհվածն էլ մասնակցել են հովտի հարավում Բոտենգոո եւ Տուկրոո քաղաքներում տեղի ունեցած բախումներին: Տեղի բնակիչները քարեր են նետել ոստիկաններին, վերջիններս ստիպված են եղել զենք կիրառել, ինչի հետեւանքով մեկ պատանի զոհվել է  արցունքաբեր գազով նռնակից գլխին ստացած վնասվածքի հետեւանքով, երկրորդը մահացել է հրազենային վերքի հետեւանքով:   

Քաշմիրի Ջամմուի նահանգում, որի մեծամասնությունը կազմում են մահմեդականները, արդեն երկու ամիս պահպանվում է լարված իրավիճակը: Այն բանից հետո, երբ հուլիսի    8-ին հնդկական անվտանգության ուժերը ոչնչացրել են «Հիզբ  ալ Մուջահիդդին» խմբավորման առաջնորդներից մեկին` Բուրհան Մուզաֆֆար Վանիին, նահանգում զանգվածային անկարգություններ են սկսվել: