ՕՊԵԿ-ի երկրները նավթի արդյունահանման մակարդակը նվազեցրել են մինչեւ եռամսյա նվազագույնի մակարդակ, հայտնում է   The Wall Street Journal-ը` վկայակոչելով կազմակերպության հաշվետվության տվյալները:  

Նշվում է, որ ՕՊԵԿ-ի անդամ հանդիսացող երկրների արդյունահանման ընդհանուր մակարդակը օգոստոսին նվազել է օրական   200 հազար բարելով` հասնելով օրական  33 մլն բարելի: Նման ցուցանիշներն ամենացածրն են համարվում  2016 թվականի մայիսից ի վեր:

Պարբերականի տվյալներով, նվազումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի եւ Կատարի հաշվին: 

Կազմակերպությունից հայտնել են, որ այդ տվյալներն ամենայն հավանականությամբ վկայում են, որ երկրները պատրաստ են համագործակցության արդյունահանման մակարդակի սառեցման ուղղությամբ, հայտնում է   Gazeta-ն: