Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Անի» կաթնամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար` ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի 34 SC 421 համարանիշի (վարորդ՝ 25-ամյա Գ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին եւ շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի պատճառը եղել է այն, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է։


























