Եվրոպական դատարանի որոշումները չպետք է սահմանափակեն Հայաստանի դատավորների ազատությունը: Այդ մասին սեպտեմբերի 13-ին խորհրդարանում հայտնել է գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը, որը հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին:
Նրա խոսքով, եթե Ստրասբուրգի դատարանի որոշումը չի համընկնում դատախազի դիրքորոշման հետ, դա չի խոսում այն մասին, որ վերջինս անվերապահորեն սխալ է: Դատախազը պետք է գործի իր գիտելիքներին եւ համոզմունքներին համապատասխան: «Իսկ խիստ կանոնները կկրճատեն գործողությունների խելամիտ ազատությունը: Այլ հարց է, եթե ամեն անգամ դատարանի դիրքորոշումը` ազգային կամ եվրոպական, չի համընկնում դատախազի դիրքորոշմանը: Այդ դեպքում անհրաժեշտ է դատախազին պատժել ոչ միայն այն դեպքում, եթե նրա մոտ խախտումները կամ անփութությունն ակնհայտ են», - նշել է Դավթյանը:





























