ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Արագածոտնի մարզի բնակիչ Շ.Մամիկոնյանի մահվան դեպքի առթիվ։ 

Նախնական տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 02:50-ի սահմաններում, տղամարդը  գյուղի փողոցներից մեկի նրբանցքում գտնվող ավտոճանապարհին պայթուցիկ սարքը պայթեցնելու եղանակով կատարել է ինքնասպանություն: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։