Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնից հրաժարման մասին հայտարարությամբ արդեն պատասխանել է բոլոր հարցերին: Այդ մասին սեպտեմբերի 13-ին Հայաստանի Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնել է նախարար, Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը` չցանկանալով պատասխանել Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառների մասին հարցին:
Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին հայտնել էր իր հրաժարականի մասին: Հայաստանի նոր վարչապետ կդառնա Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:





























