Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ Գայլ») լիազորված անձինք այսօր` սեպտեմբերի 14-ին հանդիպել են նրա հետ:
«Շատ լավ էր զգում իրեն, տրամադրությունը լավ էր: Ասաց` դուխներս տեղը պահենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խանդոյանի վստահված անձ Լեւոն Մուրադյանը:
Հիշեցնենք, որ թույլտվությունը վստահված անձինք ստացել էին նախօրեին: Պաշտպանը մինչ այդ ահազանգել էր, որ Խանդոյանի վստահված անձանց թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին: Արայիկ Խանդոյանից բացի եւս երկու թեկնածու կա:





























