Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 23-ամյա Ինեսա Սրապիոնյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ինեսան Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակչուհի է, նա սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:

Ինեսա Սրապիոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 095-90-90-77, 010-45-02-02, 1-02 հեռախոսահամարներով։