Շուտափույթ հրաժարականի մասին հարցերը կոռեկտ չեն: Այդ մասին սեպտեմբերի 14-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք մի քանի ամսից կթողնի վարչապետի պաշտոնը, ինչպես որ թողեց Երեւանի քաղաքապետի պաշտոնը, Կարապետյանը պատասխանել է.  «Ի՞նչ եք կարծում, Ձեր հարցը կոռե՞կտ է: Դուք գիտե՞ք, թե ես ինչ պատճառներ եմ ունեցել:  Գուցե անձնական էին` ընտանիքի հետ կապված»:

Հիշեցնենք, որ 2010-11 թթ-ին Կարապետյանը մոտ 10 ամիս Երեւանի քաղաքապետ է եղել:

Նա Հայաստանի վարչապետ է նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի  8-ին: