Հայաստանում հեռարձակվող հեռուստասերիալներով հաճախ անբարոյական մոտեցումներ են քարոզում: Սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ Տիգրան Հակոբյանին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու հարցի քննարկմանը:
Նրա խոսքով՝ մենք սերունդ ենք կորցնում, որն այդ սկզբունքներով է առաջնորդվում: «Բազմաթիվ լրատվամիջոցների համար եւս գովազդի անհավասար պայմաններ են ստեղծված»,- նշել է Շահգելդյանը՝ հավելելով, թե անհրաժեշտ է հաշվի առնել, որ արտագաղթի պայմաններում փոքրանում է նաեւ լրատվամիջոցների շուկան:




























