Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության՝ 4, խարդախության, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, գողության 3 և խարդախության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: