«Պզո» մականունով «օրենքով գող» Արմեն Ղազարյանը ԱՄՆ քաղաքացի է։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանի ոստիկանությունից։
Ուժային կառույցի ներկայացուցիչը նկատել է, որ Հայաստանում բնակվելու տարիներին Ղազարյանը չի դատապարտվել, եւ ամերիկյան կողմը ոչ նրա ձերբակալումից առաջ, ոչ հետո, որեւէ տեղեկություն ստանալու համար Հայաստանի Ոստիկանությանը չի դիմել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հանացախումբը կասկածվում է բժշկական ապահովագրության ոլորտում խոշոր չափերի խարդախությունների մեջ։ Մաֆիայի պարագլուխն է «Պզո» մականունով հայազգի Արմեն Ղազարյանը։ Նա առաջիններից մեկն է ձերբակալվել Լոս Անջելեսում։





























