Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում սատարել է Մոսկվայի դիրքորոշմանը՝ հօգուտ Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնագրի հրապարակման: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունից:

«Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայի հարցի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը: Ս.թ. սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնությունը ողջունելով՝ Էյրոն սատարել է Ռուսաստանի դիրքորոշմանը՝ հօգուտ համապատասխան փաստաթղթերի հրապարակման»,- նշել են ԱԳ նախարարությունից: