Ֆլորիդայում` Օռլանդո քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով մարդ է զոհվել, հայտնում է WFTV հեռուստաալիքը: Եվս վեց մարդ վնասվածք է ստացել: 

Նախնական տվյալների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել բիլյարդ խաղալու շինության մոտ: Անհայտ անձը կրակ է բացել մոտերքով անցնող մեքենայից, ինչից հետո թաքնվել է: 

Շենքի մոտ ընդհանուր առմամբ մոտ 200 մարդ  է եղել: Ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է իրականացնում: