ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների մեծ մասը պատրաստ է Հիլարի Քլինթոնին փոխարինել Բեննի Սանդերսով, եթե Քլինթոնի առողջական վիճակը թույլ չտա նրան շարունակել ընտրապայքարը: Այս մասին ասվում է Rasmussen Reports ամերիկյան վերլուծական կենտրոնի հարցումի մեջ, հայտնում է The Washington Times-ը:

Վերլուծական կենտրոնի փորձագետները ամերիկացի դիվանագետներին հարցրել են այն մասին, թե ով կարող է փոխարինել Քլինթոնին, եթե տեղի ունենա «անհավանականը» ու նա այնուամենայիվ ստիպված լինի իր առողջական խնդիրների պատճառով հրաժարվել նախագահական մրցապայքարից:

Հարցման մասնակիցների 48 տոկոսը նախապատվոթյունը տվել է Բերնի Սանդերսի թեկնածությանը, որը եղել է Դեմոկրատական կուակցությունից Քլինթոնի մրցակիցը փրայմերիզների փուլում, 22 տոկոսը՝ կնախընտրեր նրան փոխարինել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենով, 14 տոկոսը՝ Վիրջինիա նահանգի սենատոր Թիմ Քեյնով:

Rasmussen Reports –ը նաեւ պարզել է, որ ընտրող- դեմոկրատների մեծամասնության (46 տոկոս) կարծիքով լրատվամիջոցները Քլինթոնի առողջությանը չափից մեծ ուշադրություն են հատկացնում: Եվս 28 տոկոսը վստահ է հակառակում, նրանք համարում են, որ այդ թեման անբավարար է լուսաբանվում լրատվամիջոցներում:

WT-ն նշում է, որ Հիլարի Քլինթոնի առողջական վիճակի մասին հարցերը «հետապնդում են» նրա ընտրական շտաբը այն բանց հետո, երբ Քլինթոնի ինքնազգոցողությունը վատացել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ:

Քլինթոնի թուլության պատճառը թոքաբորբն է եել, սակայն նրա օգնականները սկզբում փորձել են թաքցնել այդ փաստը՝ հայտնելով, որ Քլինթոնը իրեն վատ է զգացել շոգի պատճառով:

Շատ լրագրողների վրդովեցրել է նրա ընտրական շտաբի գաղտնապահությունը: Մասնավորապես CNN-ի քաղաքական մեկնաբան Դեւիդ Աքսելռոդը իր Twitter էջում «անառողջ» է անվանել նման մոտեցումը:

Մեկ այլ հարցում, որը վերաբերում էր Քլինթոնի առողջական վիճակին, անցկացրել է Huffington Post պարբերականը՝ YouGov հետազոտական ֆիրմայի հետ համատեղ: Դրա արդյունքներից պարզ է դարձել, որ կիրակնօրյա միջադեպից հետո ԱՄՆ բնակիչները նվազ վստահ են, որ Քլինթոնը ի վիճակի է նախագահ դառնալ:

Հարցմանը մասնակցած ամերիկացիների 38 տոկոսը համարում է, որ Քլինթոնը բավականաչափ առողջ չէ այդ պաշտոնի համար, 39 տոկոսը՝ որ բավականաչափ առողջ է:

Այս տվյալները զգալիորեն տարբերվում են այն արդյունքներից, որոնք ցույց է տվել YouGov –ի ու The Economist-ի համատեղ նույնատիպ հարցումը, որը անցկացվել էր դեռ մինչեւ Քլինթոնի հիվանդության մասին հայտնի դառնալը: Այդ հարցման արդյունքներով ամերիկացիների 33 տոկոսը հայտնել էր, որ Քլինթոնը բավականաչափ առողջ չէ, 52 տոկոսը համարել էր,որ նախագահի թեկնածու առողջությունը նորմայի մեջ է: