Կոալիցիայի ՌՕՈւ օդանավերը , Դեր Զոր նահանգում հարվածներ հասցնելով սիրիական բանակի դիրքերին, օգնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակմանը ,ասվում է սիրիական բանակի հրամանատարության հայտարարության մեջ, փոխանցում է ՍԱՆԱ սիրիական լրատվական գործակալությունը

«Այս հարձակումը վտանգավոր ագրեսիա է Սիրիայի ու նրա բանակի դեմ: Սա հաստատում է որ նրանք աջակցում են ԻՊ-ին ու մյուս խմբավորումներին»,- ասվում է հայտարարության մեջ :

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի ՌՕՈւ օդանավերը օդային հարված են հասցրել սիրիական բանակի դիրքերին Դեր Զոր նահանգում, ինչի հետեւանքով զոհվել էառնվազն 60 սիրիացի զինծառայող:

Սիրիայի աշխարհազորի տվյալներով օդային հարվածներից հետո ահաբեկիչները տվյալ ուղղությամբ  հարձակում են սկսել: