Բերեզան քաղաքում երեխաները բռնել են Կրիվոյ Ռոգի գաղութից փախած բանտարկյալին ու պահել նրան մինչեւ ոստիկանության գալը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ուկրաինայի ազգային ոստիկանության Կիեւի շրջանի վարչությունը:
Ոստիկանության տվյալներով հինգշաբթի առավոտյան տղամարդը, սպառնալով դանակով, հարձակվել էր տեղի խանութներից մեկի վաճառողուհու վրա, դաժանաբար ծեծել նրան, կապել, գողացել 7 հազար գրիվեն ու սննդամթերք: Կիեւի շրջանի ոստիկանապետ Դմիտրի Ցենովը նշել է, որ հետախուզման մեջ գտնվող չարագործին հաջողվել է արագ ձերբակալել տեղի բնակիչների զգոնության ու քաջության շնորհիվ:
«Հնարամիտ երեխաները սկսել էին հետեւել անծանոթին, որը սեպտեմբերի 15-ի առավոտյան հայտնվել էր նրանց բակում ու իրեն կասկածելի պահել: Երբ երեխաները տեսել են, որ տղամարդը դուրս է եկել սննդամթերքի խանութից, փակել այն կողպեքով ու փաթեթներով գնացել անտառի կողմը, նրանք միանգամից օգնության են կանչել իրենցից տարիքով մեծ երեխաներին: Զինվելով պարաններով ու ամրագոտիներով՝նրանք հասել, ինքնուրույն բռնել ու պահել են չարագործին մինչեւ ոստիկանության գալը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կասկածյալին: Պարզվել է, որ չարագործը 24-ամյա փախստակ է, որը հետախուզման մեջ էր գտնվում: Կնոջը, որի վրա նա հարձակվել էր, ուղարկել են բուժման:
Հարուցվել է գործ ՝ «կողոպուտ» հոդվածով: Հոդվածը նախատեսում է երեքից յոթ տարի ազատազրկում:



























