Կանադական Ալբերտա նահանգի Քալգարի քաղաքի առեւտրի կենտրոնում հրաձգության հետեւանքով 2 մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ ոստիկան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Calgary Herald-ը:
Պարբերականի տվյալներով՝ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Ոստիկանի վիճակը կայուն է, երկրորդ տուժածինը՝ ծանր:
Պատահարի վայր մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացել: Ականատեսների հաղորդմամբ՝ առեւտրի կենտրոնով դաշույնով զինված տղամարդ էր վազում: Ոստիկանները գնդակահարել են նրան:



























